Գեներալ-լեյտենանտ Ջեյմի Սփեյսեր-Բլանշետը կդառ...

Գեներալ-լեյտենանտ Ջեյմի Սփեյսեր-Բլանշետը կդառնա Կանադայի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։ Այս մասին հայտնել է Կանադայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գեներալ-լեյտենանտ Ջեյմի Սփեյսեր-Բլանշետը կդառնա Կանադայի ռազմաօդային ուժերի 22-րդ հրամանատարը և առաջին կինը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։