«Ես նման տեղեկություն չունեմ»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով գազի հնարավոր դադարեցման հետ կապված մամուլում տարածված տեղեկատվության մասին հարցին։
Ըստ նրա, Հայաստանն ասել ու մնալու է այն դիրքորոշմանը, որ 4 սահմանակից երկիր կա, եթե 5-րդ երկիրն էլ տրանզիտով գազ փոխանցելու առաջարկ ունի, քննարկելու են այդ առաջարկը։
«Գազի գին ասելիս, չգիտես ինչու, բոլորը պատկերացնում են դոլարային գին։ Դա նաև քաղաքական գին է իր մեջ ներառում, և այդ քաղաքական գինը, վարչապետն էլ ասել է, մենք պատրաստ չենք, այլևս կախված չենք լինելու մեկ խողովակից, մեկ քմահաճույքից, մեկ ճնշման կոճակից, Հայաստանի բոլոր տնտեսական ճյուղերում դիվերսիֆիկացման գործընթաց է լինելու։
Ասացի՝ գինը նաև քաղաքական գին է, Հայաստանն իր քաղաքական գիծն ունի, իր որոշումը»,- ասաց Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



