Գազի բալոնը պայթել է, ավտոմեքենան՝ այրվել

Հուլիսի 25-ին, ժամը 05:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցում կայանած ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է. ավտոմեքենան այրվում է:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։