Գազայում իսրայելական հարվածները տասնյակ նոր զ...

Իսրայելի նոր հարվածների հետևանքով, ըստ Գազայի հատվածի առողջապահական գերատեսչության, հուլիս 11-ի լուսաբացից ի վեր զոհվել է 15 պաղեստինցի։ Այդ թվում 10 մարդ զոհվել և ավելի քան 60  մարդ վիրավորվել է Ռաֆահ քաղաքի մոտակայքում գտնվող օգնության կենտրոնի մոտ հավաքվածների թիրախավորման հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Այսպիսով՝ մեկ օրվա ընթացքում անկլավում զոհվել է 74 պաղեստինցի:

Պաղեստինյան աղբյուրները հայտնել են նաև, որ իսրայելական ուժերը հարձակվել են Արևմտյան ափի մի քանի շրջաններ վրա և ձերբակալել 10 պաղեստինցու։

Իսրայելական բանակը հուլիսի 11-ի առավոտյան հայտարարել է Գազայի հատվածի հարավում տեղի ունեցած մարտում զինվորականի զոհվելու մասին։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի վիճակագրության համաձայն՝ մայիսի վերջից ի վեր Գազայի հատվածում օգնության կենտրոնների թիրախավորման հետևանքով սպանվել է 798 պաղեստինցի։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57 762-ի, վիրավորներինը՝ 137 656-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ Մոտ 50 պատանդ դեռ պահվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։