
Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված ավիահարվածների հետևանքով, ըստ Գազայի առողջապահական իշխանությունների, հուլիսի 9-ի լուսաբացից ի վեր զոհվել է 30 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
8 մարդ զոհվել է Ռաֆահից հյուսիս գտնվող օգնության կենտրոնների մոտ բացված կրակի հետևանքով;
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 105 մարդ, վիրավորվել՝ 530-ը։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Ազզաթ առ-Ռիշկը հայտարարել է, որ Գազան չի հանձնվի, և որ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու միակ ճանապարհը շարժման հետ լուրջ գործարքն է։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է մեկ օրում Գազայի հատվածում 100 թիրախի հարվածելու մասին։ Իսրայելական ուժերը հուլիսի 9-ին Ռամալլահ, Երուսաղեմ և Նաբլուս քաղաքներում տներ և զորանոցներ են քանդել։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված՝ «առանց այն ՀԱՄԱՍ-ին հասցնելու»։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր անկլավում տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57 680-ի, վիրավորներինը՝ 137 409-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։