
Գազայի բժշկական օգնության տնօրենը հայտարարել է, որ Գազայի հատվածում երեխաների վիճակը վատանում է, թերսնված երեխաների թիվը հասնում է 17,000-ի, հաղորդում է Al Jazeera-ն։
«Մենք կանխատեսում ենք, որ մեծ թվով երեխաներ կմահանան թերսնումից, եթե լուրջ միջամտություն չձեռնարկվի», - ասել է նա։
«Մենք պետք է ճնշում գործադրենք օկուպանտների վրա՝ մանկական կաթի և դեղորայքի մուտքը թույլատրելու համար», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ «շատ գործողություններ հետաձգվել են անձնակազմի, բժշկական պարագաների և դեղորայքի պակասի պատճառով»։
Ավելի վաղ, Իսրայելը հայտարարել էր Գազայի հատվածին մարդասիրական օգնության դադարեցման մասին, բացատրելով դա նրանով, որ պաղեստինյան «Համաս» խմբավորումը «թալանում է» պաշարները։