Գազային Իսրայելի հասցրած հարվածի հետեւանքով զ...

21 մարդ զոհվել, 51 հոգի վիրավորվել է վերջին 24 ժամվա ընթացքում, Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով Գազայի առողջապահության նախարարության տվյալներին։

Նրա տեղեկացմամբ՝ վեց մարդ զոհվել է, շատերը վիրավորվել են իսրայելական հարձակման ժամանակ Ջաբալիա քաղաքի (պաղեստինյան անկլավի հյուսիս) բնակելի տան վրա։ Իսրայելական հրետանին նաեւ գնդակոծել է Ալ-Ավդա հիվանդանոցը Ջաբալիայի փախստականների պաշարված ճամբարում։

Տեղեկացվել է, որ ութ մարդ սպանվել է իսրայելական շարունակվող շուրջկալի ընթացքում Հորդանան գետի օկուպացված Արեւմտյան ափին։ Յոթ պաղեստինցի, այդ թվում երեք երեխա,  վիրավորվել է իսրայելական անօդաչուի գրոհի հետեւանքով այն վրանում, որտեղ ապրում էին տեղաահանված մարդիկ Խան Յունիս քաղաքում (Գազայի հատվածի հարավ)։