Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվ...

«Խաղաղության խորհրդի» կազմը, որը կկառավարի Գազայի հատվածը, կհայտարարվի 2026 թվականի սկզբին. խորհրդի  կազմում կլինեն մի շարք երկրների ղեկավարներ:

Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք դա կանենք հաջորդ տարվա սկզբին», - ասել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին: 

Նրա խոսքով՝ այդ մարմինը, որի նախագահն, ինչպես սպասվում է, կլինի հենց Թրամփը, կդառնա «լեգենդար խորհուրդ»: 

«Հիմնականում դրանք կլինեն ամենակարևոր պետությունների ղեկավարները: Նրանք բոլորը ցանկանում են լինել խորհրդի կազմում», - հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը:

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժումը՝ Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնության եկան իրականացնել Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ օրը Գազայի հատվածում ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը։ Ինչպես հաղորդել է Axios լրատվական հարթակը, Թրամփը նախատեսում է Գազայի հատվածում կարգավորման երկրորդ փուլի մեկնարկի մասին հայտարարել մինչև դեկտեմբերի 25-ը։