
Գազայի հատվածի ավելի քան 2 միլիոն բնակիչներ սովամահության վտանգի տակ են Իսրայելի կողմից անկլավի շարունակական շրջափակման պատճառով, ասվում է արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։
«Գազայում ավելի քան երկու միլիոն մարդ գտնվում է սովամահության վտանգի տակ, իսկ 650 հազարից ավելի երեխաներ տառապում են ծանր թերսնման հետևանքով», — նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ շարժումը մեղադրել էր Իսրայելին՝ Գազայի բնակիչներին սովի ու կենսական անհրաժեշտության պարագաներից զրկելը որպես ցեղասպանության գործիք օգտագործելու մեջ։ ՀԱՄԱՍ-ը կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Գազայի հատվածում ավելի քան 21 ամիս շարունակվող իսրայելական շրջափակումը դադարեցնելու վերաբերյալ։