Գազայի հատված մարդասիրական օգնությամբ 808 բեռ...

Հումանիտար օգնություն տեղափոխող մոտ 808 բեռնատարներ ժամանել են Գազայի հատված, որտեղ վերջին ամիսներին անկլավը բախվել է պարենամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների խիստ պակասի՝ Իսրայելի կողմից իր հյուսիսային հատվածի շրջափակման պատճառով: Այս մասին հայտնում է կատարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) զեկույցը։

OCHA-ն նաև նշել է, որ Գազայի հատվածը վերականգնելու ջանքերի վրա բացասաբար է ազդում Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գործունեության վրա Իսրայելի արգելքը: