ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին։
«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել Խաղաղության խորհրդի ստեղծման մասին։ Անդամները շուտով կհայտարարվեն, բայց վստահորեն կարող եմ ասել, որ սա ամենամեծ և ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ հավաքվել է որևէ տեղ, որևէ ժամանակ»,- գրել է Թրամփը՝ TruthSocial սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Սթիվ Ուիթքոֆը հայտնել էր Գազայի հատվածի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Նա նշել էր, որ ծրագրի երկրորդ փուլը ներառում է պաղեստինյան տեխնոկրատական կառավարության ստեղծում, ՀԱՄԱՍ-ի զինաթափում:



