ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերի ձևավորմանն անմիջականորեն մասնակցելու ցանկություն ունեցող երկրների թիվը շարունակում է աճել։ Այս մասին Թրամփը ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Ավելի ու ավելի շատ երկրներ են միանում։ Նրանք արդեն մասնակցում են, բայց կուղարկեն այնքան զորք, որքան ես կխնդրեմ նրանց ուղարկել: Նրանք ցանկանում են տեսնել խաղաղություն։ Մենք ունենք ավելի քանի 59 երկիր», - ասել է Թրամփը:
Նա նաև նշել է, որ այդ երկրների թվում կան որոշները, որոնք Մերձավոր Արևելքում չեն, սակայն ցանկանում են ներգրավվել ուժերում։
Կայունացման ուժերի գործունեության մեկնարկի մասին հարցին ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ «դրանք արդեն գործում են որոշակի ձևով»։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ ձևաչափով դա կլինի կամ որ երկրներն են արդեն պարտավորվել մասնակցել խաղաղապահ ուժերին։



