Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինե...

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ (Արմավիր-Կարմրաշեն DN500 տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ, Լեռնագոգ, Քարակերտ բնակավայրերի գազասպառողների, «Նորապատ», «ՌՄ Պլազա», «Գոդավար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ՍՊԸ-ի, «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, «Կոտայք ՃՇՇ» ՍՊԸ-ի, «Քարակերթի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի, «Էդգար և Վանուշ Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ի, սեփականատեր Ռոստամ Սադոյանի, սեփականատեր Քաջիկ Մնացականյանի, սեփականատեր Հովիկ Ասատրյանի, սեփականատեր Արթուր Քեյանի, սեփականատեր Սամվել Մացակյանի, Քարակերտի թիվ 1 և 2 մանկապարտեզների, ՀԱՍԵ Գրիգոր Նարեկացու անվ. հոգևոր մշակույթի կենտրոնի, Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: