Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինե...

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Վերին Պտղնի բնակավայրի 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցի, Բաբայան փողոցով և Ազատության պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշինի 2-րդ և 3-րդ փողոցների առանձնատների գազասպառողների, ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Քաղսի և Սոլակ բնակավայրերի գազասպառողների, ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Փամբակ բնակավայրի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 13:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ․Ավետիսյան փողոցի թիվ 1, 1ա բազմաբնակարան շենքերի, Ռ․Մինասյան փողոցի թիվ 1, 13, 19 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: