Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինե...

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի, Հաղթանակ 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Աջափնյակ վարչական շրջանի Ս․Գևորգյան, Մելքումովի փողոցների մի հատվածի առանձնատների, Օղակաձև և Սոսեի փողոցների առանձնատների գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Արևային, Լատիշական, Նաիրի, Բաղրամյան, Շահումյան, Դպրոցական փողոցներով և մասնակիորեն Երևանյան, Կ․Դեմիրճյան, Վ․Սարգսյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, «Ալաշկերտ», «Լոռվա կաթ», «Վալերի ֆուդ» ՍՊԸ-ների, «Նորայր Սարգսյան» ԱՁ-ի,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա․Մանուկյան 1-ին նրբանցքի թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբանակարան շենքերի գազասպառողների, «Վանատուր» ռեստորանային համալիրի գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: