
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 1-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 9 ՆՈւՀ-ի, Շահումյան փողոցի թիվ 2, 4, 6, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 26 բազմաբնակարան շենքերի, Երկաթուղայինների փողոցի թիվ 1ա, 1, 3, 5, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 2-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան, Մյասնիկյան, Միչուրինի, Տպագրիչների, Գ․Նժդեհի, Բանակի, Օրբելու փողոցների գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Տավուշի մարզի Չինչին, Նավուր, Իծաքար բնակավայրերի գազասպառողների,
ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Գետարգել, Վերին և Ներքին Պտղնի բնակավայրերի գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի թիվ 3, 5 բազմաբնակարան շենքերի, Թումանյան փողոցի թիվ 4, 6, 8, 16, 18 բազմաբնակարան շենքերի և առանձնատների, «Ոսկե Կապան» և «Թրի վեյս» հյուրանոցների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: