Գազալցակայանները, որոնք կսպասարկեն չվկայագրվա...

Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները։

«Այն վարորդները, որոնք դեռևս չեն իրականացրել իրենց տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ՝ վկայագրման։ Այդ կայանների ցանկը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում։ Կայաններում գազաբալոնները պետք է ճնշափորձարկել և ստանալ վկայագրեր» , - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։

Նա նշեց նաև, որ եթե գազաբալոնը վկայագրված չի, տրանսպորտային միջոցը չի կարող լիցքավորվել կայանում։

«Իսկ լիցքավորման դեպքում կայանը կտուգանվի» , - նշեց պաշտոնյան: