Գայանե Հակոբյանի ձերբակալման դեմ բողոք է ներկ...

Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով Գայանե Հակոբյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը ժամը 18:02 մուտք արվեց դատարան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Ավելի ուշ Հովհաննիսյանը գրել է, որ ձերբակալման բողոքը քննվելու է այսօր ժամը 22-ին Երևան քաղաքի ը/ի դատարանի Շենգավիթ նստավայրում: