Ինչպես 2010թ․ Վիքիլիքսը, այնպես էլ 2024թ․ Վիքիլիքս-2-ը գաղտնազերծել է ԱՄՆ մի շարք փաստաթղթեր, հաշվետվություններ։ Ուշագրավ է 2022թ․ սեպտեմբերին ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցից հետո ԿՀՎ-ի գաղտնի զեկույցի հրապարակումը․ «Այցն անցավ շատ արդյունավետ և օգտակար։ Ինչպես ԱՄՆ դեսպանատունն, այնպես էլ Հայաստանի մեր գործակալ-ակտիվիստները լավ պատրաստվել էին այցին, որը չես ասի Հայաստանի իշխանությունների մասին։
Իհարկե, նրանք երջանիկ էին Նենսի Փելոսիի այցի առթիվ, բայց այցի կազմակերպչական մասով բացարձակապես անկարող դուրս եկան։ Բոլոր հանդիպումները եղել են ամերիկյան կողմի առաջարկով, իսկ իշխանության ներկայացուցիչները միայն երջանիկ ժպտում և համաձայնվում էին։ Նենսի Փելոսիի ժամանումը դիմավորեցին մեր գործակալ-ակտիվիստները, նաև հաջորդ օրը հանրահավաք կազմակերպելով։
Հակիրճ ներկայացնում ենք այցի նախնական զեկույցը․ 1․Մենք խոստացանք ֆինանսապես աջակցել Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուսական խաղաղապահներին և ռազմաբազան հեռացնելու որոշումը։ 2․ Մենք կողջունենք և նույնպես ֆինանսապես կաջակցենք Հայաստան-Իրան հակամարտությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայքում



