Տևական ժամանակ է՝ Արմավիր քաղաքի Հանրապետության 1 շենքի բակում տիրում է գարշահոտ վիճակ, իսկ հիմա արդեն ըստ բնակիչների բակը վերածվել է «կեղտասառցադաշտի»։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բնակիչներն ասում են որ կանոնավոր վճարումները կատարում են, փոխարենը շնչում են գարշահոտ, քայլում են հակասանիտարական վիճակում, իսկ շենքի հիմքերն էլ օր օրի կխարխլվեն։



