
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչները՝ Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանն ու Կաթողիկոսարանի դիվանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգյանը, Էջմիածնում հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի հետ։
Նրանք Գարեգին Բ–ին են փոխանցել Արամ Առաջինի մտահոգություններն ու այս իրավիճակից դուրս գալու նրա պատկերացումները։ Արամ Ա–ի ներկայացուցիչները նաեւ լսել են Գարեգին Երկրորդի մտահոգություններն ու տեսակետները։
Երկու սրբազան հայրերը, հանուն Վեհափառ հայրապետի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, շեշտեցին հայ եկեղեցին ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը՝ իր հոգեւոր առաքելության ու ազգային ծառայության մեջ։