Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։
Նիստի ընթացքում խորհուրդը քննարկել է աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը, արտակարգ դրության սահմանման և ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին վերաբերող դրույթները:
Հաջորդիվ նույնպես խորհուրդը կշարունակի քննարկումները նշյալ թեմաների շուրջ:
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի 2026 թվականի մարտին։



