Երեխաների պաշտպանության օրվա՝ հունիսի 1-ի խորհրդով հյուրընկալել էինք հայրենիքի համար քաջաբար ընկած հայորդիների բալիկներին: Այս մասին կարդում ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։
«Նրանց հայրերը հայրենիքի համար չեն խնայել ամենաթանկը՝ իրենց կյանքը, նրանց բալիկները ջերմության պակաս երբևէ չպետք է զգան, նրանց ընտանիքները մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում:
Թո՛ղ որ հայ մանուկներն ապրեն խաղաղ երկնքի ներքո...»,- գրում է ԲՀԿ առաջնորդը։



