Գագիկ Ծառուկյանն անում է այն, ինչ կաներ ցանկա...

2020 թվականի աղետալի պատերազմից հետո Արցախի առաջ ծառացած դժվարություններն ավելի ծանրացան, երբ նախորդ տարվա ավարտին Ադրբեջանը փակեց Բերձորի միջանցքը։

Արցախցի մեր քույրերն ու եղբայրները հատկապես հիմա մեծ ուշադրության կարիք ունեն։ Մենք հիմա ամեն կերպ պետք է քաջալերենք նրանց, որպեսզի շարունակեն իրենց ներկայությամբ հայկական պահել Արցախը։

Մինչ տարբեր քաղաքական խմբեր փորձում են դիվիդենտներ շահել՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գործնականում ձեռք է մեկնում արցախցիներին։

Երեկ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանն իր անձնական միջոցների հաշվին 10 մեքենա պարենամթերք և 1 մեքենա դեղորայք է ուղարկելու Արցախ։ Գագիկ Ծառուկյանը նաև խորհրդանշական նվերներ ուներ այս օրերին Արցախում ծնված բոլոր երեխաների համար, որի մասին նա նշեց իր հայտարարությունում․ «Շրջափակման մեջ գտնվող Արցախում ընտանիքներ են կազմավորվել, հարսանիքներ են եղել, ու շրջափակման այս օրերին ծնվել է այս պահի դրությամբ 215 երեխա։ Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է։ Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր։ Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը։ Այս մասին մտածելը հուզիչ է, բայց նաև ու նախ՝ պարտավորեցնող։ Ցանկանում եմ հայտնել իմ որոշման մասին․ Արցախում շրջափակման ժամանակ ծնված բոլոր 215 երեխաներն իմ ընտանիքի անունից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր, իսկ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ աջակցություն՝ այս դժվար պահին փոքրիկների մեծ կարիքները հոգալու համար։ Սրանից զատ՝ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ևս»,-հայտարարել է Ծառուկյանը։

Ծառուկյանի քայլը միանշանակ ողջունվել է Արցախում։ Մարդիկ տեսնում են, որ Ծառուկյանը չի փորձում քաղաքական դիվիդենտներ շահել, այլ անում է այն ինչ կաներ ցանկացած հայրենասեր հայ։ Հատկապես պատերազմից հետո շատ հայ գործարարներ կարծես փորձում են հեռու մնալ Արցախի խնդիրներից, ուստի Ծառուկյանի քայլը նաև վարակիչ կարող է լինել ու հիմա շատերը կարող են ձգտել օգնել Արցախին ու դրա դիմաց ոչ մի ակնկալիք չունենալ, ինչպես անում է Ծառուկյանը։