Օրերս հրապարակվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի և հարակից համալիրի ամբողջական նախագիծը։
Միանգամից պետք է արձանագրել, որ նախագիծը շատերի հավանությանն արժանացավ։ Այն այնքան տպավորիչ էր, որ անիմաստ դարձան բոլոր այն քնանդատությունները, որոնք դաշտ էին նետվում որոշ քաղաքական շրջանակների կողմից։
Նախագիծն իսկապես տպավորիչ ու ոգեշնչող է, այն վստահաբար դառնալու է Հայաստանի տուրիստական գլխավոր այցեքարտերից մեկը։ Երեք տարի անց Հատիս լեռը դառնալու է Հայաստան եկած զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Ինչպես և սպասելի էր նախագիծը միայն արձան չէ, ինչպես պարզունակ կերպով փորձում էին ներկայացնել, այն իր մեջ ներառում է հանգստի համար անհրաժեշտ մի շարք այլ հսկա նախագծեր։ Արդեն հիմա կարելի է ասել, որ այս նախագիծը բերելու է տարածաշրջանի արագ զարգացման ու տեղի բնակչությունը շատ կարճ ժամանակում տնտեսական ակտիվության դրական ազդեցությունը տեսնելու է։
«Գագիկ Ծառուկյանն» բարեգործական հիմնադրամը արդեն իսկ հայտարարել է, որ իրենք այս գործում շտապողականություն չեն ցուցաբերելու և գործընթացը առաջ է գնալու օրենքի տառին համապատասխան։



