«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը զբաղված է տեղահա...

Այս պահին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ հիմնադրամն այս պահին զբաղվում է անհրաժեշտ սննդամթերքի, հագուստների, դեղորայքի ապահովման կազմակերպչական աշխատանքներով:

Հաշվի առնելով տեղահանված մեր հայրենակիցների մեծ քանակը` բարեգործական ծրագրերի կազմակերպումն ու իրականացումը իրականացվելու է փուլային տարբերակով: Առաջիկայում իրականացվող ու իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ: