Գագիկ Տեր-Ղազարյանը լուծել է 1915 թվից չլուծվ...

«Հրապարակը» գրում է  ․ ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ Բյուրականի աստղադիտարանում դեռեւս 1915 թվականից անլուծելի խնդիր են լուծել`«հաշվել են փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսեւդո-Ռիմանյան տարածության համար»: Այս նախադասությունը շարքային ընթերցողին, իհարկե, ոչինչ չի ասում, բայց ուշագրավ է, որ Հայաստանում լուծվել է 1915-ից մինչ օրս չլուծված կարեւորագույն խնդիր`Էյնշտեյնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ: Խնդրի լուծման հեղինակը Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանն է, որի հեղինակած հոդվածը հրապարակվել է Gravitation and Cosmology ամսագրում: Գագիկ Տեր-Ղազարյանը վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում հայտնված «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ սեփականատեր, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հայրն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 21․ 05․ 25 թ համարում։