Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ, Գագիկ Ծառուկյանը այս պահին հանդիպում է ունենում իրեն պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ: Ծառուկյանն աշխատակիցներին ասաց, որ պատռեն դիմումները՝ կրճատումներ չեն լինի:
ԲՀԿ առաջնորդը խոստացավ, որ աշխատակիցների աշխատավարձերը կվճարեն մինչև ամսի 20-ը՝ 25-ի փոխարեն, չլինելու դեպքում էլ պատրաստ է իր անձնական գումարներից տրամադրել:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դեմ է եղել կրճատումներին, և այդ մասին վաղը կբարձրաձայնի նաև ԱԺ-ում.«Իսկ Ազգային ժողովում հանձնաժողովն առաջարկում է՝ թող 400 կամ 1000 ընտանիք էլ անգործ մնա, բայց ոնց կարելի է այդպես։ Ես առողջացման ծրագիր եմ առաջարկում, որ քայլ կատարեն, մարդկանց մատից փուշ հանեն, հնարավորություն տան, որ մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել։ Հիմա Իրանից ավելի էժան ցեմենտ է գալիս։ Նախորդ կառավարության ժամանակ 200 դոլար տուրք էին դրել, «յոլա» ենք գնացել, խնդիր չկար, հետո նոր իշխանությունը եկավ, տեղյակ չի խնդրից, տուրքը հանեցին։ Հիմա ասում են՝ թող կլինկերը տուրք չվճարի, ցեմենտի գումարը վճարի։ Մենք էլ ասում ենք՝ եթե այդպիսի որոշում ես ընդունել, ուրեմն մենք էլ կլինկեր կբերենք, որ գործարանը չխորտակվի»:



