Freedom House-ը ժողովրդավարական երկրներին կոչ...

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Twitter-ում կոչ է արել ժողովրդավարական երկրներին դադարեցնել անտեսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  բռնապետական ​​ռեժիմի սպառնալիքը։

«Ժամանակն է, որ ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները, ներառյալ ԱՄՆ-ն, դադարեն անտեսել այն սպառնալիքը, որը նախագահ Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմը ներկայացնում է տարածաշրջանում ազատության և ժողովրդավարության համար»,- ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության գրառման մեջ: