Freedom House-ը ողջունել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի...

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման հանգամանքը։

Այդ կապակցությամբ կազմակերպությունն իր X սոցիալական էջում կատարել է գրառում, որում մասնավորապես նշվում է․

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման հանձնառության վկայություն։

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զարկ տալ բարեփոխումներին, որոնք խոստացել են ձեռնարկել, ներառյալ հակախտրականության մասին օրենքի ընդունումը»: