Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Սորբոն Նուվել համալսար...

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն Նուվել համալսարանում բանախոսությամբ է հանդես եկել մի շարք առաջատար ֆրանսիական բուհերի ուսանողների համար. այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսել հարևան երկրների և տարածաշրջանային խնդիրներ մասին, անդրադարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին ու Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին։ Նշվում է, որ դեսպան Արման Խաչատրյանը նաև անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններին և ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններով երկրների միջև համագործակցությանը։ Բանախոսության ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։