
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հյուրընկալել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քզավիե Բերտրնանին։
Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին և այս համատեքստում տեղ գտած վերջին զարգացումներին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև՝ Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի և Հայաստանի Վայոց ձոր մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։