Ֆրանսիայում և Լեհաստանում քննադատել են ԱՄՆ-ի...

Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը հետ է մղում ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը։ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը France 2 հեռուստաալիքի եթերում։

«Ըստ էության, եթե խաղաղություն ես ուզում, արդյո՞ք Ուկրաինա զենքի (մատակարարումը) դադարեցնելու որոշումը ամրապնդում է, թե՞ հեռացնում խաղաղությունը։ Հեռացնում է, որովհետև այն միայն ուժեղացնում է ագրեսորին, որը Ռուսաստանն է», - ասել է նախարարը:

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկն իր հերթին սպառազինությունների մատակարարման դադարեցման քայլը որակել է որպես «վատ նորություն»:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մատակարարումը։ Կասեցումը վերաբերում է ԱՄՆ-ի բոլոր ռազմական սարքավորումներին, ներառյալ զենքերը, որոնք տեղափոխվում են ինքնաթիռով կամ նավով կամ սպասում են առաքման Լեհաստանի տարանցիկ գոտիներում: