Ֆրանսիայում ցույցերն ուղեկցվել են անկարգությո...

Ֆրանսիայում արդեն երկու օր շարունակվող ցույցերն այս գիշեր ևս ուղեկցվել են անկարգություններով և բախումներով։ Հարձակման են ենթարկվել և հրկիզվել մի շարք հասարակական շենքեր։ Իրավապահներն առնվազն 150 մարդու են ձերբակալել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Բողոքի առիթ է դարձել ոստիկանության կողմից 17-ամյա դեռահաս վարորդի սպանությունը։ Տղան հրաժարվել էր ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր, սակայն ոստիկաններից մեկը կրակել էր նրա վրա, և նա ստացած վնասվածքներից մահացել էր։

Ֆրանսիայի Նանտեր քաղաքում, որտեղ սպանվել էր 17-ամյա Նահելը, ցուցարարները հրկիզել են մեքենաներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։