Ֆրանսիայի Սենատում կքննարկվի ֆրանս-հայկական հ...
Փետրվարի 12-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո կկազմակերպվի կլոր սեղան Միացյալ Cities France կազմակերպության հետ համատեղ՝ «Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության ամրապնդում և զարգացում» թեմայով:
 
Կլոր սեղանի շուրջ կհավաքվեն խորհրդարանականներ, տեղական ընտրված պաշտոնյաներ, ֆրանսիացի և հայ դիվանագետներ:
 
Առանցքային թեմաներն են լինելու՝
 
Հայաստանի քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայից մի քանի ամիս անց.
 
հայ համայնքների խնդիրներն ու կարիքները Հայաստանի անվտանգության և դիվանագիտական մարտահրավերների պայմաններում.
 
Սենատի աջակցությունը Հայաստանին իր խորհրդարանական դիվանագիտության միջոցով.
 
նորություններ ֆրանս-հայկական համագործակցությունից:
 
Հեղինակ՝ Գոհար Սահակյան