
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ հետ ժամանել է Մեծ Բրիտանիա՝ Չարլզ III թագավորի հրավերով, եռօրյա պետական այցով։
Սա ԵՄ անդամ պետության ղեկավարի առաջին այցն է Brexit-ից հետո և Ֆրանսիայի նախագահի առաջին այցը՝ Նիկոլա Սարկոզիից հետո:
Ֆրանսիայի նախագահին ու նրա տիկնոջն օդանավակայանում դիմավորել են արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Ուելսի արքայադուստր Քեյթը: