Ֆրանսիայի հրապարակում մեքենայով ցուցարարների...

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից  հայտնեցին, որ այսօր Ֆրանսիայի հրապարակ ներխուժած և այնտեղ տեղակայված ընդդիմադիրների վրաններին հարվածած «Մերսեդես» մանիշի մեքենայից 3 անձ բերման է ենթարկվել, նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ այսօր՝ լուսադեմին՝ ժամը 06-ի սահմաններում, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որն արդեն տևական ժամանակ է՝ փակ են պահում ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները: Այնտեղ տեղադրված վրաններից մեկի ուղղությամբ ընթացել էր մարդատար մեքենա՝ հասցնելով ճեղքել ոստիկանական հսկողությունը: