Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամը Տավուշի ֆերմե...

Վերջերս Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են իրենց կողմից հիմնադրած Լուսաձորի ֆերմա (Տավուշի մարզ):

Այստեղ գործող պանրի գործարանում աշխատում է շուրջ 30 հոգի, իսկ ֆերմայի բարիքներից օգտվում է ավելի քան 8000 ընտանիք:

Հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցել են պանրի պատրաստման գործընթացին, ծանոթացել են ռուսական շուկայում հաջողությամբ իրացվող արտադրատեսակներին, այցելել են ջերմոցներ և պտղատու այգիներ, ինչպես նաև քննարկումներ ունեցել գյուղատնտեսների հետ։

Նշենք, որ Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամը Տավուշի մարզի 17 գյուղերի ֆերմերներին նվիրաբերել է ավելի քան 200.000 պտղատու ծառերի տնկիներ: