Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին։
Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․
«ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն Իրանի նահանգներից մեկի՝ «միակ Արևմտյան Ադրբեջան»-ի մասին մեծ արձագանք ստացավ։
Շատերը դա դիտարկեցին խոսք ուղղված Ադրբեջանին։
Բայց՝ ոչ…
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը՝ կարելի ենթադրել,որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է։
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը։ Դա անում է իր դեսպանի միջոցով։
Հիշեցնեմ,որ ուղիղ 4 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը։ Փաշինյանը ողջունեց այդ որոշումը,սակայն հանձնեց Արցախն Ադրբեջանին։
Հիմա էլ ուրանում է Արևմտյան Հայաստանը…
Ուրացել է նաև Անկախության հռչակագիրը»։