
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նուել Բարոն հայտնել է, որ կմեկնի Ուկրաինա և կմասնակցի դեսպանների համաժողովին։ Այդ մասին տեղեկություն է հրապարակվել նրա X-ի էջում։
«Ես մեկնում եմ Կիև։ Ես կմասնակցեմ դեսպանների համաժողովին»,- գրել է դիվանագետը։
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ նախարարն արդեն ժամանել է Կիև։
Մինչ այդ Ուկրաինայի Պետական պահպանության ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 21-ին՝ երկուշաբթի, Կիևի կենտրոնը փակ կլինի արտասահմանյան պատվիրակությունների այցելության պատճառով։