
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթի մասին: Այս մասին Մակրոնն ասել է մարտի 26-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այսօր ես կցանկանայի հայտարարել Ուկրաինային 2 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։ Փաթեթում ներառվել են հակատանկային հրթիռներ, ՀՕՊ միջոցներ, Mirage կործանիչների համար նախատեսված հրթիռներ, Mistral ցամաքային պաշտպանության հրթիռներ, ինչպես նաև զրահամեքենաներ», – հավելել է Ֆրանսիայի ղեկավարը: