Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ ի...

Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին իր Twitter-ում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։

«Ես իմ հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ քննարկել եմ իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին. մարտերը պետք է դադարեցվեն, ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքեր։ Իրավիճակը գնահատելու համար Հայաստան ֆրանսիական պատվիրակություն կուղարկվի»,- նշել է նա։