Ֆրանսիան կոչ է անում պատասխանատվության ենթարկ...

Ադրբեջանական բանակի կողմից ինքնադատաստանի ենթարկված հայ գերիների մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են: Այս մասին գրառում է կատարվել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքում։

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողութունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին։

Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին»,-նշվում է հայտարարությունում: