Ֆրանսիան իր զորքերը կուղարկի Ֆինլանդիա՝ ՆԱՏՕ-ի առաջապահ ցամաքային ուժերի կազմում մասնակցելու համար՝ դառնալով դաշինքի առաջին երկրներից մեկը, որը միացել է Ռուսաստանի սահմանի մոտ գտնվող նոր ռազմական կոնտինգենտին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի աղբյուրին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ներդրումը կներառի մարտական ստորաբաժանում, որը կմտնի ՆԱՏՕ-ի ուժերի կազմի մեջ և ռոտացիոն հիմունքներով կտեղակայվի Ֆինլանդիայում։
Լապլանդիայում բազմազգ կոնտինգենտը ստեղծվել է 2023 թվականին Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո՝ ֆիննա-ռուսական սահմանի երկայնքով անվտանգությունն ուժեղացնելու համար, իսկ դրա տեղակայումը սկսվել է 2026 թվականի հունիսին՝ Շվեդիայի ղեկավարությամբ։



