Ֆրանսիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլ...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Գրենլանդիայի տարածքում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին՝ կղզին Միացյալ Նահանգների կազմում ընդգրկելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։ Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Բանակցությունների ընթացքում ես վարչապետներին հայտնեցի գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին: Մենք որոշեցինք այստեղ ձեզ համար նոր գլխավոր հյուպատոսություն բացել, որպեսզի ավելի մոտ լինենք ձեզ և լինենք ձեր կողքին», - Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Իր հերթին High North News պարբերականը հաղորդում է, որ Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ ավելացնելու իր ներգրավվածությունն Արկտիկայում՝ համատեղ զորավարժությունների և սոցիալական գործընկերություն հաստատելու միջոցով։ 

Մակրոնը նաև քննադատել է Թրամփի հայտարարությունները Դանիայի կազմում գտնվող կղզին վերահսկողության տակ վերցնելու մասին։

«Ֆրանսիայում և Եվրոպական միությունում բոլորը կարծում են, որ Գրենլանդիային չպետք է վաճառվի, չպետք է վերցվի», - ասել է Մակրոնը հունիսի 15-ին Գրենլանդիա այցի ժամանակ։