Ֆրանսիան և Կատարը 40 տոննա հումանիտար օգնությ...

Ֆրանսիան և Կատարը շուրջ 40 տոննա բժշկական սարքավորումներ, սնունդ և ձմեռային պարագաներ են տեղափոխել Աֆղանստան:Այս մասին նշվում է Ֆրանսիայի և Կատարի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մեջ:

«Այս համատեղ մարդասիրական գործողությունը ի ցույց է դնում Ֆրանսիայի և Կատարի երկարաժամկետ համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրի հանձնառությունը՝ աջակցելու Աֆղանստանի բնակչությանը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ: