
Ֆրանսիան մտադիր է մասնակցել ԱՄՆ-ի կողմից առաջարկված՝ Գազայի հատվածի շուրջ խաղաղության պլանի բոլոր փուլերին և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պատանդների ազատ արձակումը համարում է կարևոր քայլ կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա նշել է, որ կիսում է ընտանիքների և Իսրայելի ժողովրդի ուրախությունը գերիների ազատ արձակման կապակցությամբ։ «Նրանց ազատ արձակմամբ խաղաղությունը հնարավոր կլինի Իսրայելի, Գազայի և ամբողջ տարածաշրջանի համար: Ֆրանսիան կմասնակցի նախագահ Թրամփի պլանի բոլոր փուլերին, արաբ գործընկերների հետ միասին», - գրել է Մակրոնը X-ի իր էջում: