Ֆրանսիական ընկերություններն Ուկրաինայում ԱԹՍ-...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոյի հետ։

«Քննարկեցինք պաշտպանական աջակցությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության միջոցների անհրաժեշտությունը, մեր զինվորների վերապատրաստումը, ինչպես նաև «Ռամշթայն» ձևաչափով հանդիպումների արդյունքները։ Մենք պատրաստ ենք ընդլայնել համատեղ պաշտպանական արտադրությունը։ Կան որոշումներ ֆրանսիական ընկերությունների կողմից՝ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի (դրոնների) արտադրություն սկսելու վերաբերյալ, ինչը չափազանց արժեքավոր է», - նշել է նա։

Զելենսկու խոսքով՝ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները և Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցելու շուրջ բանակցությունները։

«Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային, նախագահ Մակրոնին և անձամբ պարոն Բարրոյին՝ այն աջակցության համար, որ մենք զգում ենք լայնածավալ պատերազմի առաջին օրերից։ Շնորհակալություն մեր ժողովրդի հետ համերաշխության համար», - եզրաթակել է նա։