Ֆրանսիական համալսարանում ռումբի առկայության մ...

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ռումբի մասին ահազանգ է եղել Երևանում՝ տեղեկացնում է shamshyan.com կայքը։ Ժամը 08։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ռումբ է տեղադրված։ 

Քաղաքացիները համալսարանից տարհանվել են։ Այս պահին համալսարանի շենքում կինոլոգներն են աշխատում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։