Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան որոշ աշխատակիցներ լքել են Իրանը՝ երկրում շարունակվող անկարգությունների ֆոնին, հաղորդում է AFP-ն։
Հետ կանչված աշխատակիցները դիվանագիտական առաքելության ոչ էական անդամներ են, որոնք հեռացել են հունվարի 11-ին և 12-ին: Հետ կանչվածների ճշգրիտ թիվը չի նշվում: Իրանում Ֆրանսիայի դեսպանատանը սովորաբար աշխատում է մոտ 30 արտասահմանցի և մի քանի տասնյակ տեղացի աշխատակից:
Իրանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկումից հետո։ Ի պատասխան՝ իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները, այդ թվում՝ ոստիկանության կողմից արցունքաբեր գազի և օդամղիչ զենքերի կիրառումը։ Ամենամեծ ցույցերը տեղի են ունեցել Թեհրանում, մինչդեռ ամենաուժեղ բախումները գրանցվել են երկրի արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Մալեքշահ, Քերմանշահ և Լորդեգան քաղաքներում։



